Մասուդ Ֆեզեշքիանը հաստատում է Իրանի հետախուզության նախարարի սպանությունը. «Դա վախկոտ սպանություն էր»
Իրանի նախագահ Մասուդ Ֆեզեշքիանը հաստատել է Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբի սպանությունը։
Իրանի նախագահը Խատիբի սպանությունը անվանել է «վախկոտ սպանություն»։
«Իմ սիրելի գործընկերներ Էսմայիլ Խատիբի, Ալի Լարիջանիի և Ազիզ Նասիրզադեի, ինչպես նաև նրանց ընտանիքի որոշ անդամների և ուղեկիցների վախկոտ սպանությունը մեզ սգի մեջ է գցել», – սոցիալական ցանցերում գրել է Մասուդ Ֆեզեշքիանը։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Իրանի հետախուզության նախարարը սպանվել է գիշերը տեղի ունեցած հարվածի ժամանակ։
Կացը հայտարարել է, որ ինքը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն լիազորել են զինվորականներին առանց հետագա թույլտվության սպանել իրենց թիրախավորած ցանկացած բարձրաստիճան իրանցի պաշտոնյայի։
Նախկինում Իսրայելի հարձակման հետևանքով սպանվել էին Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին՝ Մորտեզա Լարիջանին, ինչպես նաև նրա օգնականներից մեկը և թիկնապահը։ Բացի այդ, ոչնչացվել է նաև Իրանի «Բասիջ» ստորաբաժանման հրամանատար Ղոլամրեզա Սոլեյմանին։