«Մասթերքարդի» և Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության միջև ձևակերպվել է փոխհամագործակցության հուշագիր
Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության և «Մասթերքարդի» (Mastercard) միջև ձևակերպվել է փոխհամագործակցության հուշագիր:
Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը և «MasterCard»-ը պայմանավորվել են, որ զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը բխում է երկու կազմակերպությունների շահերից: Նրանք նախատեսում են իրենց համագործակցությունը օգտագործել երկրի համար դարձնել լավագույն փորձ: Համագործակցության հուշագիրը կնպաստի Վրաստանում զբոսաշրջության զարգացմանը:
Զբոսաշրջության վարչության տեղեկությամբ, «մասթերքարդը» զբոսաշրջության ոլորտում գործող ընկերությունների հետ կկիսվի մարքեթինգի և հաղորդակցությունների ոլորտում ունեցած իր փորձով:
«Երկար տարիներ է ինչ « MasterCard»-ը աշխարհի տարբեր երկրներին օգնում է նմանատիպ համագործակցությամբ: «MasterCard»-ը Վրաստանում կստեղծի եզակի թվային առաջարկներ, ինչպես արտագնա, այնպես էլ ներգնա զբոսաշրջիկների համար:
Ընկերությունը նպատակ ունի, 2021-2022 թվականների համար աջակցել Mastercard Tourism Insight հարթակի զարգացմանը: Հարթակն ապահովում է ճանապարհորդության նորարարական, 360 աստիճանի պատկերացում, որը միավորում է թվային տեխնոլոգիաների և ճանապարհորդելու այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են պլանավորումը, որոնման պարզեցումը, գնի ստուգումը, ամրագրումը և նույնիսկ սոցիալական լրատվամիջոցները:
Այսուհետ «MasterCard»-ը կօգնի զբոսաշրջության զարգացմանը, տրամադրելով համապատասխան տվյալներ և տեղեկատվություն: Ընկերությունը պատրաստ է օգտագործել վճարային տեխնոլոգիաների ենթակառուցվածքը, տվյալները, մարքեթինգային առաջարկները և գործընկերների ցանցը `բանկեր և առևտրային հաստատություններ, որպեսզի Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների համար թվային տեխնոլոգիաների օգտագործումը դառնա ավելի մատչելի»,- ասված է զբոսաշրջության վարչության հայտարարության մեջ: