Վրաստանի առաջին ալիքի «Մաստերշեֆ» մեգաշոուին շնորհվել է գաստրոնոմիկ դեսպանի պատվավոր կարգավիճակ:
Վրաստանի գաստրոնոմիայի միությունում պարզաբանում են, որ Վրաստանի գաստրոնոմիկ դեսպանը ոչ ֆորմալ դիվանագիտական կարգավիճակ է, որը շնորհվում է մշակույթի, ռեստորանային բիզնեսի, գիտական շրջանակների, շոու բիզնեսի, գրականության, սպորտի, լրագրության, ինչպես նաև դիվանագիտական ծառայության ներկայացուցչին:
«Վրաստանի գաստրոնոմիայի միությունը շնորհակալություն է հայտնում Վրաստանի առաջին ալիքին և Nova Production-ին տեղական ասպարեզում վրացական գաստրոնոմիայի ճանաչողականությունը բարձրացնելու համար և «Մաստերշեֆ Վրաստանին» մեծ հարգանքով շնորհում է գաստրոնոմիկ դեսպանի կարգավիճակը: Ձեր աշխատանքը կարևոր է վրացական խոհանոցի զարգացման համար»,- հայտարարել են Վրաստանի գաստրոնոմիայի միությունում: