«Մաստերշեֆին» շնորհվել է գաստրոնոմիկ դեսպանի կարգավիճակ
«Մաստերշեֆին» շնորհվել է գաստրոնոմիկ դեսպանի կարգավիճակ

Վրաստանի առաջին ալիքի «Մաստերշեֆ» մեգաշոուին շնորհվել է գաստրոնոմիկ դեսպանի պատվավոր կարգավիճակ:

Վրաստանի գաստրոնոմիայի միությունում պարզաբանում են, որ Վրաստանի գաստրոնոմիկ դեսպանը ոչ ֆորմալ դիվանագիտական ​​կարգավիճակ է, որը շնորհվում է մշակույթի, ռեստորանային բիզնեսի, գիտական ​​շրջանակների, շոու բիզնեսի, գրականության, սպորտի, լրագրության, ինչպես նաև դիվանագիտական ​​ծառայության ներկայացուցչին:

«Վրաստանի գաստրոնոմիայի միությունը շնորհակալություն է հայտնում Վրաստանի առաջին ալիքին և Nova Production-ին տեղական ասպարեզում վրացական գաստրոնոմիայի ճանաչողականությունը բարձրացնելու համար և «Մաստերշեֆ Վրաստանին» մեծ հարգանքով շնորհում է գաստրոնոմիկ դեսպանի կարգավիճակը: Ձեր աշխատանքը կարևոր է վրացական խոհանոցի զարգացման համար»,- հայտարարել են Վրաստանի գաստրոնոմիայի միությունում: