Մասնավոր սեփականատերերը այսուհետ Դիղոմիի անտառ-այգու տարածքը չեն կարողանա օգտագործել շինարարական նպատակների համար. Կախա Կալաձե
Մասնավոր սեփականատերերը այսուհետ Դիղոմիի անտառ-այգու տարածքը չեն կարողանա օգտագործել շինարարական նպատակների համար,-այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա կալաձեն հայտարարել է մունիցիպալիտետի կառավարության այսօրվա նիստին:
Նիստին նա նշել է, որ Դիղոմիի անտառ-այգին իրենից ներկայացնում է ռեկրեացիոն տարածք, որտեղ արգելվում է ցանկացած տիպի շինարարություն:
Նրա խոսքերով, մայրաքաղաքի քաղաքապետարանը կօգտագործի բոլոր իրավական ճանապարհները այն բանի համար, որ այս հողամասերը վերադարձվեն քաղաքին և ապագայում այն տեղ բարեկարգվի լավագույն հանգստի գոտի:
Մայրաքաղաքի քաղաքապետը կոչ է արել այն մարդկանց, ովքեր հողամասեր ունեն Դիղոմիի անտառ-այգում, համագործակցել քաղաքապետարանի հետ:
«Այդ մարդկանց այդ տարածքում չի տրվի որևէ նախագծի իրականացման հնարավորություն, քանզի դա քաղաքի համար շատ նշանակալից տարածք է»,-հայտարարել է Կախա Կալաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan