Մասնագետները Վրաստանում սպասում են գրիպի սուր վարակի տարածում
Մասնագետները Վրաստանում սպասում են գրիպի սուր վարակի տարածում

Վրաստանում գրիպի սուր վարակ դեռևս չկա, սակայն ելնելով այն բանից, որ Եվրոպայի տարածաշրջանում գրիպի վարակն ավելացել է, մոտ ապագայում մեզ մոտ էլ կհայտնվեն առաջին դեպքերը,- այս մասին Առաջին ալիքին է հայտնել Հիվանդությունների վարչության ղեկավար Խաթունա Զախաշվիլին:

Նրա խոսքով, Հիվանդությունների վերահսկման ծառայությունը մշտապես վերահսկում է վարակները և հայտնվելուց հետո, հնարավոր է անել համեմատաբար ավելի կոնկրետ կանխատեսումներ, որքան ժամանակում կլինի պիկային ժամանակաշրջանը:

Խաթունա Զախաշվիլու հայտարարությամբ, սպասվող վարակին ուղեկցում է բարձր ջերմաստիճան, հազ, կոկորդի ցավ և ախտանիշները հատնվելուն պես պետք է դիմեն բժշկին՝ ցանկացած խրոնիկ հիվանդություն ունեցող մարդիկ, հղիները և փոքր երեխաները:

Հիվանդությունների վերահսկման կողմից տրված խորհուրդն է հաճախ լվանալ ձեռքերը, գրիպի վարակով հիվանդ մարդիկ պետք է խուսափեն այլ մարդկանց հետ հարաբերություններից և ենթարկվեն բժշկի հրահանգներին: