Մարզչի կորոնավիրուսով վարակվելու պատճառով Լանչխութիի «Գուրիա» ֆուտբոլային ակումբը կանցնի կարանտին
Մարզչի կորոնավիրուսով վարակվելու պատճառով Լանչխութիի «Գուրիա» ֆուտբոլային ակումբը կանցնի կարանտին

Լանչխութիի «Գուրիա» ֆուտբոլային ակումբն անցնում է կարանտին: Դրա պատճառ է դարձել ակումբի մարզիչներից մեկի կորոնավիրուսով վարակվելը:

Տեղեկությունը հաստատում է ակումբի սպորտային տնօրեն Գիգա Սուրմավան:

«Անցնում ենք 12-օրյա կարանտին: Մեր մարզիչներից մեկն այս երեկոյան ստացել է հետազոտության պատասխանը և այն դրական է: Մինչ այդ կորոնավիրուս էր ախտորոշվել նրա ընտանիքի անդամի մոտ: Սպասում ենք տրանսպորտին: Ինչպես ասացին, կարանտին կանցնենք Շեկվեթիլիի հյուրանոցներից մեկում»,- հայտարարել  է Լանչխութիի «Գուրիա» ֆուտբոլային ակումբի սպորտային տնօրենը: