Մարտի 29-ից ապրիլի 2-ը Վրաստանի տարածքում սպասվում է եղանակային պայմանների կտրուկ վատացում
Մարտի 29-ից ապրիլի 2-ը Վրաստանի տարածքում սպասվում է եղանակային պայմանների կտրուկ վատացում

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ մարտի 29-ից ապրիլի 2-ը Վրաստանի տարածքում սպասվում է եղանակային պայմանների կտրուկ վատացում։

Ըստ կանխատեսումների՝ մարտի 29-ի գիշերը Սև ծովի ափին և Գուրիա-Սամեգրելոյի առանձին շրջաններում, իսկ մարտի 29-ի օրվա երկրորդ կեսից Սև ծովի ափին և 29-ի օրվա երկրորդ կեսից շրջանների զգալի մասում սպասվում է քամու ուժգնացում՝ , ծովում հնարավոր է 4-5 բալ, իսկ լեռնային շրջաններում՝ բուք։

Օդի ջերմաստիճանը մարտի 30-ից ապրիլի 2-ն էապես կնվազի: Մարտի 31-ի և ապրիլի 1-ի գիշերային ժամերին հարթավայրերում դիտվում է բացասական ջերմաստիճան։ Մարտի 30-ից ապրիլի 1-ը առանձին վայրերում սպասվում են տեղումներ՝ բարձր լեռներում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում հնարավոր է կայծակ, կարկուտ։

«Սպասվող հորդառատ անձրևները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վրա հեղեղումների, ձնահոսքերի ձևավորման և երկրի լեռնային շրջաններում սողանքային գործընթացների ակտիվացման։

Սպասվող ուժեղ քամին կարող է վնասել շենքերի տանիքները, էլեկտրահաղորդման գծերը, ծառերը և այլ ենթակառուցվածքային օբյեկտները: Օդի բացասական ջերմաստիճանը և ուժեղ քամին բացասաբար կանդրադառնան ծաղկման փուլում գտնվող պտղատու ծառերի վրա»,- նշել են Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից։