Մարտի 12-ին Վրաստանի ազգային հերոս Զուրաբ Իարաջուլիի ծննդյան օրն է
Մարտի 12-ին Վրաստանի ազգային հերոս Զուրաբ Իարաջուլիի ծննդյան օրն է

Վրաստանի ազգային հերոս, օդաչու Զուրաբ Իարաջուլին կդառնար 51 տարեկան: Այսօր Թիանեթիի մունիցիպալիտետի Զարիձեեբի գյուղում նշվել է Զուրաբ Իարաջուլիի ծննդյան օրը։

Վրաստանի պաշտպանության ուժերի ավիացիայի և հակաօդային պաշտպանության հրամանատարության զինծառայողները ընտանիքի անդամների և քաղաքային խորհրդի անդամների հետ հարգել են ազգային հերոսի հիշատակը և ծաղկեպսակ դրել հուշակոթողին։ Միջոցառմանը ներկա էին Թիանեթիի քաղաքապետարանի պաշտոնյաներ և տեղի բնակիչներ։

Ռազմական օդաչուն հերոսաբար զոհվել է Աբխազիայի պատերազմում: Զուրաբ Իարաջուլիին, ով հերոսական մահը գերադասել է գերությունից, 2013 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Վրաստանի ռազմաօդային ուժերի օրը, շնորհվել է Վրաստանի ազգային հերոսի կոչում։ Ավագ լեյտենանտ Իարաջուլին իր մահից հետո պարգևատրվել է նաև Վախտանգ Գորգասալու 1-ին աստիճանի շքանշանով։ Նա հուղարկավորված է Թիանեթիի մունիցիպալիտետի Իարաջուլեբի գյուղի գերեզմանատանը։

Տեղեկությունը տարածում է Պաշտպանության նախարարությունը։