Մարտի 1-ից Թբիլիսիի 32 փողոցներից աղբը կսկսեն հանել 22:00-ից (վիդեո)

Թբիլիսիի քաղաքապետարանը, մայրաքաղաքում տեղաշարժը լիցքաթափելու և մաքրությունը պահպանելով նպատակով, մարտի մեկից սկսում է պիլոտային նախագիծ, որը նկատի ունի Վակեի այգուց մինչև Թբիլիսիի պետական համալսարանի առաջին շենք և դրա մերձակա փողոցներում, աղբ հավաքող կոնտեյներները գիշերվա ժամերին դատարկում:

Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկությամբ, պիլոտային նախագծի շրջանակներում, «ԹբիլՍերվիս գրուպ»-ի աղբատար ավտոմեքենաները Վակեի շրջանի 32 փողոցներից կենցաղային մնացորդները կհանեն 22:00-ից հետո:

 

Պիլոտային ռեժիմին են ներագրավվում Ճավճավաձեի պողոտան, Աբաշիձեի փողոցը, Փալիաշվիլու փողոցը, Բերձենիշվիլու փողոցը, Մուխաձեի փողոցը, Կավսաձեի փողոցը, Բազալեթիի փողոցը, Էրիսթավիի փողոցը, Նափարեուլիի փողոցը, Բարնովի փողոցը, Արաղիշվիլու փողոցը, Տաբիձեի փողոցը, Ռադիանիի փողոցը, Մցխեթայի փողոցը, Շատբերաշվիլու փողոցը, Ջանաշվիլու փողոցը, Քութաթելաձեի փողոցը, Ատենիի փողոցը, Ռազմաձեի փողոցը, Էլիավայի փողոցը, Ցխվեդաձեի փողոցը, Մարուխի հերոսների փողոցը, Քոբուլեթիի  փողոցը, Չոլողաշվիլու փողոցը, Ռամիշվիլու փողոցը, Գաբաշվիլու փողոցը, Ղիփշիձեի փողոցը, Աբուլաձեի փողոցը, Մարաբդայի փողոցը, Մոսեշվիլու փողոցը, Դարյալի փողոցը և Կեկելիձեի  փողոցը: