Մարտի 1-ից, Թբիլիսիի 14 փողոցներում միկրոավտոբուսները կանգ կառնեն միայն կանգառներում
Թբիլիսիի 14 փողոցներում միկրոավտոբուսները կանգ կառնեն միային հանրային տրանսպորտի կանգառներում:
Թբիլիսիի քաղաքապետարանի նշված փորձնական նախագիծը գործակվելու է մարտի մեկից:
Պիլոտային նախագիծը վերաբերելու է Վաժա-Փշավելայի, Ռուսթավելու, Ալեքսանդրե Ղազբեգիի, Դավիթ Աղմաշենեբելու, Իլիա Ճավճավաձեի, Մարշալ Գելովանիի և Պեկինի պողոտաներին, Մերաբ Կոստավայի, Պետրե Մելիքիշվիլու, Վախտանգ Գորգասալիի, Ժիուլի Շարտավայի, Ջորջ Բուշի փողոցներին, ինչպես նաև Դավիթ Աղմաշենեբելու և Կախեթիի խճուղիներին:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն նախագիծը ներկայացնելիս հայտարարել է, որ նախագծի արդյունավետ իրագործման դեպքում, այն կգործարկվի Թբիլիսիի ողջ մասշտաբով: