Մարթա Կոս - Հյուսիսում և Հարավում շարունակվող պատերազմի համատեքստում Հարավային Կովկասով անցնող առևտրային ուղիները դառնում են ավելի կարևոր, քան երբևէ
Մարթա Կոս - Հյուսիսում և Հարավում շարունակվող պատերազմի համատեքստում Հարավային Կովկասով անցնող առևտրային ուղիները դառնում են ավելի կարևոր, քան երբևէ

Հյուսիսում և Հարավում շարունակվող պատերազմի համատեքստում Հարավային Կովկասով անցնող առևտրային ուղիները դառնում են ավելի կարևոր, քան երբևէ, ասաց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Երևան կատարած այցի ժամանակ։

Եվրոպացի հանձնակատարի խոսքով՝ վերջին վեց ամիսների ընթացքում շատ բան է տեղի ունեցել, աշխարհն ավելի անկայուն է դարձել, և սա ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչու է Հարավային Կովկասում աշխատանքը այդքան կարևոր։

«Սա ցույց տվեց հուսալի գործընկերներ և ընկերներ ունենալու կարևորությունը, և ահա թե ինչպես ենք մենք տեսնում Հայաստանը։ Սա իսկապես կարևոր տարի է Հայաստանի համար։ Մայիսին Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին կհաջորդի ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը, որը կցույց տա, թե որքան կարևոր է այս տարածաշրջանը Եվրոպայի համար և որքան խորն է դարձել մեր գործընկերությունը։ Հյուսիսում և Հարավում պատերազմի ֆոնին Հարավային Կովկասով անցնող առևտրային ուղիներն ավելի կարևոր են, քան երբևէ», – ասաց Մարթա Կոսման։