Մարտա Կոս․ Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանի քաղաքացիները կկարողանան ստանալ նոր կենսաչափական անձնագրեր, ինչը կարագացնի սահմանային հսկողության գործընթացը և կհեշտացնի ճամփորդությունը
Հայերը մեկ քայլով մոտեցել են Եվրոպական միություն առանց վիզայի մեկնելու հնարավորությանը, գրում է Եվրոպական հանձնակատար (ընդլայնման հարցերով) Մարտա Կոսը։
Ըստ նրա՝ Հայաստանն ընտրել է Եվրոպայի հետ սերտ հարաբերություններ, և Եվրոպան կօգտագործի այդ ընտրությունը՝ հայ ժողովրդի համար օգուտներ ապահովելու նպատակով։
«Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանի քաղաքացիներն այժմ կկարողանան ստանալ նոր կենսաչափական անձնագրեր, ինչը կարագացնի սահմանային ստուգումները և կհեշտացնի ճամփորդությունը», — գրում է Մարտա Կոսը։