Մարսելում աշակերտը որսորդական հրացանով վիրավորել է ուսուցիչներին

17:00, 12.10.2026

Ֆրանսիայի Մարսել քաղաքում դպրոցականը որսորդական հրացանով վիրավորել է ուսուցիչներին։

Reuters-ը հաղորդում է։

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 12-ին 14-ամյա աշակերտը կրակ է բացել դպրոցի տնօրենի և ուսուցչի վրա։ Վիրավոր ուսուցիչները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից ոչ մեկի կյանքին սպառնացող վնասվածքներ չեն եղել։

«Երեխան այս դպրոցի աշակերտ է։ Նա շենք է մտել հրացանով։ Հետաքննությունը կպարզի, թե ինչպես է նրան հաջողվել ատրճանակով մտնել դպրոց։ Նա միջանցքում երկու անգամ կրակել է տնօրենի և ուսուցչի վրա», – ասել է պաշտոնյան։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արձագանքել է միջադեպին՝ դատապարտելով բռնի միջադեպը։

Նմանատիպ