Մարոկոյում երկաթուղային վթարի հետևանքով զոհվել է չորս մարդ

Մարոկոյում երկաթուղային վթարի հետևանքով զոհվել է չորս մարդ, իսկ մի քանի տասնյակը՝ տուժել: Morocco World News-ի տեղեկությամբ, վթարը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաքի Ռաբաթի և Կենիտրա քաղաքի միջև:

Ավարիայի հետևանքով տուժածներից մի քանի վիճակը ծանր է: Տարածված տեղեկությամբ, մի գնացքը բախվել է մյուսին և դուրս եկել ռելսերից: