Մարնեուլիում սպանություն է տեղի ունեցել
Մարնեուլիում սպանություն է տեղի ունեցել

Մարնեուլիում սպանություն է տեղի ունեցել։ Դեռևս չպարզված անձը երիտասարդ տղամարդու կոկորդի շրջանում սառը զենքով վնասվածք է հասցրել։ Տղամարդը հիվանդանոց տեղափոխվելուն պես մահացել է։

ՆԳՆ-ն փաստի առթիվ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը ենթադրում է դիտավորյալ սպանություն։ Ընթանում են քննչական գործողություններ։ Սպանության դրդապատճառը դեռևս անհայտ է։

Տարածված տեղեկությունների համաձայն՝ տղամարդու հարսանիքը տեղի էր ունեցել մարտի 26-ին։ Հարսանիքի ժամանակ տեղի ունեցած փոխհրաձգության (վեճի) հետևանքով մեկ անձ էր վիրավորվել։

Այս րոպեներին կլինիկայի մոտ, որտեղ տեղափոխվել էր տղամարդը, հավաքված են նրա հարազատները։