Մարնեուլիում շորթման փաստով ձերբակալվել է երկու անձ
Մարնեուլիում շորթման փաստով ձերբակալվել է երկու անձ

Վրաստանի ՆԳ նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի, Մարնեուլիի շրջանային բաժնի աշխատակիցները ձերբակալել են նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված երկու անձի՝ 1962 թվականին ծնված Է.Մ.-ին և 1981 թվականին ծնված Ա.Գ.-ին՝ շորթման և խոշոր չափի գույք ձեռք բերելու նպատակով հրազենի ապօրինի ձեռքբերման, պահպանման և կրելու մեղադրանքով։

ՆԳՆ-ի հաղորդմամբ, քննությամբ պարզվել է, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Մարնեուլիում բնակվող մի քանի քաղաքացիների բջջային հեռախոսներով կապ են հաստատել անհայտ անձինք՝ քրեական հեղինակություն «Փոլադա»-ի անվան տակ, պահանջելով գումար վճարել, հակառակ դեպքում սպառնացել են սպանել նրանց և ոչնչացնել նրանց գույքը։

«Գործով իրականացված բարդ օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները արագորեն նույնականացրել են հանցագործության կատարողներին և ձերբակալել նրանց որպես մեղադրյալներ։

Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 181-րդ և 236-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 7 տարի ազատազրկում», – ասվում է ՆԳ նախարարության հայտարարության մեջ։