ՊՆ-ն հայտարարություն է տարածել Մառնեուլիի ռազմաբազայում զինծառայողի մահվան կապակցությամբ:
Գործակալության տվյալներով՝ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենքի 115-րդ հոդվածի առաջին մասով։
«Պաշտպանության նախարարությունն իր ցավն է հայտնում երկարամյա զինծառայող Զիադին Արազիի որդու՝ Մամեդովի մահվան կապակցությամբ և ցավակցում մահացածի ընտանիքին։ ՊՆ Ռազմական ոստիկանության վարչությունում հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 115 հոդվածի առաջին մասով։ Նախաքննության շրջանակներում կատարվում են բոլոր անհրաժեշտ դատավարական և քննչական գործողությունները»,- ասված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։