Մառնեուլի-Բոլնիսի ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երկու դեռահասների մահվանը հաջորդել է առերեսում
Մառնեուլի-Բոլնիսի ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երկու դեռահասների մահվանը հաջորդել է առերեսում

Մառնեուլի-Բոլնիսի ճանապարհին՝ Նախիդուրի գյուղի մոտ, երկու դեռահաս է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։

«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որը տեղացիների խոսքով, արագ է ընթացել, վրաերթի է ենթարկել ճանապարհին կանգնած 15 և 16 տարեկան դեռահասների։ Վթարի հետեւանքով մեկ դեռահաս տեղում մահացել է, իսկ մյուսը՝ կլինիկայում։

Վթարից հետո առերեսում է տեղի ունեցել մեքենայի վարորդի, մեքենայում նստածների եւ տեղացիների միջեւ։ Տեղի բնակիչները դիմակայել են դեպքի վայր եկած շտապօգնության բժիշկներին, շրջել նրանց մեքենան և ֆիզիկական բռնության ենթարկել նրանց։

Տեղում մոբիլիզացվել են իրավապահները։

Առկա տեղեկությունների համաձայն՝ մեքենայի վարորդը ձերբակալվել է։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են  քրեագետները։