Մարկո Ռուբիոն ժամանել է Սաուդյան Արաբիա
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Սաուդյան Արաբիա։ ԱՄՆ պատվիրակության կազմում են Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Սպիտակ տան Մերձավոր Արևելքի բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։
Սպասվում է, որ փետրվարի 18-ին ԱՄՆ պատվիրակությունը կհանդիպի ռուսական պատվիրակության հետ՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի ավարտը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ շաբաթ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և իր վարչակազմի անդամներին հանձնարարել է սկսել բանակցությունները պատերազմի վերաբերյալ։ Սաուդյան լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Էր Ռիադը դեր է խաղացել անցյալ շաբաթ գերիների փոխանակման հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև շփումները հեշտացնելու գործում: