Մարկո Ռուբիոն ժամանեց Հունգարիա
Մարկո Ռուբիոն ժամանեց Հունգարիա

Սլովակիա կատարած այցից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանեց Հունգարիա։

Մարկո Ռուբիոն կիրակի երեկոյան թռավ Բուդապեշտ և այսօր կհանդիպի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։

Վիկտոր Օրբանը սոցիալական ցանցերում հրապարակել է ԱՄՆ պետքարտուղարի լուսանկարը Բուդապեշտի օդանավակայանում՝ «Պարոն պետքարտուղար, ողջույն Բուդապեշտ»։

Միևնույն ժամանակ, Բուդապեշտում ԱՄՆ դեսպանատան փոխղեկավար Քերոլայն Սևիջը Ռուբիոյի այցը անվանել է «պատմական» ԱՄՆ-Հունգարիա հարաբերությունների համար և նշել, որ երկու կողմերը կքննարկեն էներգետիկ և տնտեսական համագործակցության հարցեր։