Մարկո Ռուբիոն փետրվարի 28-ին կայցելի Իսրայել և կհանդիպի Բենիամին Նեթանյահուի հետ
Մարկո Ռուբիոն փետրվարի 28-ին կայցելի Իսրայել և կհանդիպի Բենիամին Նեթանյահուի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 28-ին կայցելի Իսրայել և կհանդիպի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Ինչպես հաղորդում է Սիենինին՝ հղում անելով Պետդեպարտամենտի պաշտոնյային, հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն Իրանի հետ բանակցությունները։

Միացյալ Նահանգները հայտարարում է, որ Ժնևում կայանալիք բանակցություններից հետո առաջիկա օրերին Իրանից լրացուցիչ մանրամասներ է սպասում։

Սպիտակ տան խոսնակի խոսքով՝ Իրանի հետ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, չնայած կողմերը դեռևս չեն կարողանում համաձայնության գալ որոշ հարցերի շուրջ։