ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մարտի 2-3-ը կայցելի Իսրայել, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ այցի ընթացքում Ռուբիոն Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ։
«Դրանց թվում են Իրանը, Լիբանանը և նախագահ Թրամփի ջանքերը՝ իրականացնելու իր 20 կետանոց խաղաղության ծրագիրը Գազայի հատվածի համար», – ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։