Մարկո Ռուբիոն հայտարարում է, որ ԱՄՆ-ն պատրաստ է բանակցել իրանական պատվիրակության հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, թեև կողմերի միջև որևէ հանդիպում ներկայումս նախատեսված չէ

16:47, 22.09.2026

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է բանակցություններ վարել իրանական պատվիրակության հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։

Այնուամենայնիվ, Ռուբիոն նշել է, որ չնայած այդ պատրաստակամությանը՝ ներկայումս ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև որևէ հանդիպում նախատեսված չէ։

«Չեմ կարծում, թե այս փուլում որևէ բան ծրագրված է, սակայն մենք, անշուշտ, բաց ենք նման հնարավորության համար, հատկապես եթե այն դրական արդյունքի հանգեցնելու և մեր վերջնական նպատակին հասնելուն օգնելու հեռանկար ունի», – ասել է Ռուբիոն։

ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել։

Հարկ է նշել, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։ Նրան իրանական պատվիրակության կազմում ուղեկցում է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ով նույնպես ժամանել է ՄԱԿ-ի կենտրոնակայան՝ մասնակցելու ասամբլեային։

Նմանատիպ