Մարկո Ռուբիոն և Իրակլի Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցել

20:42, 30.03.2026

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Այս մասին տեղեկատվություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։

«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր զրուցել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Նրանք քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ, այդ թվում՝ Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում անվտանգությունը», – ասվում է Պետքարտուղարության խոսնակ Թոմի Պիգոտի հայտարարության մեջ։

Նմանատիպ