Մարկո Ռուբիոն և Անդրեյ Երմակը խորհրդականների հանդիպման ժամանակ քննարկել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը խորհրդականների հանդիպման ընթացքում քննարկել են Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների հարցը։
Ինչպես հայտնում է Ուկրաինայի Հանրային հեռարձակողը՝ հղում անելով նախագահի գրասենյակի աղբյուրներին, անվտանգության երաշխիքների նախագծի պատրաստումը նախատեսվում է ավարտել առաջիկա շաբաթվա վերջում։
Մամուլի տվյալներով՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցով հանդիպումը կայացել է օգոստոսի 22-ին, որին ԱՄՆ-ից մասնակցել են Ռուբիոն և ամերիկացի գեներալներ։ Հանդիպմանը միացել են նաև Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի առաջնորդների ազգային անվտանգության խորհրդականները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներ։
Ուկրաինայի Հանրային հեռարձակողի հաղորդմամբ՝ ներկայումս անվտանգության երաշխիքների ուղղությամբ աշխատում են երկու ենթախումբ՝ քաղաքական-իրավական և ռազմական։
Ուկրաինայի կողմից քաղաքական խմբին ղեկավարում է Անդրեյ Երմակը, իսկ ռազմական հարցերն ուսումնասիրում են ազգային պաշտպանության և անվտանգության խորհրդի քարտուղար Ռուսթեմ Ումերովը, զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրկին և Ուկրաինայի պաշտպանական ուժերի այլ ներկայացուցիչներ։
Ռազմական երաշխիքներն ընդգրկում են զինամթերքի մատակարարում, պաշտպանական ուժերի ֆինանսական աջակցություն, հետախուզական տեղեկատվության փոխանակում, զորավարժություններ և համատեղ ուսումնավարժական առաքելություններ։
Մամուլի աղբյուրը նշում է, որ Ուկրաինայի և եվրոպացիների համար կարևոր է, որ ԱՄՆ-ն ապահովի այսպես կոչված «ապահովագրության մեխանիզմ», որը կարող է ներառել օդային պաշտպանության համակարգեր։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Բևզը հայտարարել է, որ անվտանգության երաշխիքների նախագծի վերջնական մշակումը նախատեսվում է ավարտել առաջիկա շաբաթվա վերջում։
Նրա խոսքերով՝ այն բանակցողները, ովքեր զբաղվում են երաշխիքների քաղաքական բաղադրիչով, աշխատում են ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին նման տարբերակի վրա։ Հանդիպումների ժամանակ քննարկվում է հստակ մեխանիզմ այն դեպքի համար, եթե Ռուսաստանը վերսկսի ագրեսիան։