Մարկո Ռուբիոն ձեռնպահ մնաց ուղղակիորեն պատասխանել այն հարցին, թե արդյոք նա կարծում է, որ Պուտինը մեղավոր է պատերազմի համար, նշելով, որ այժմ գլխավոր խնդիրը պատերազմի դադարեցումն է
Այո՛, Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, – այսպես է պատասխանել ԱՄՆ պետքարտուղարը, որը ներկա էր Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին, սենատոր Քիթինգի հարցին. «Ռուսաստանն է՞ ագրեսորը Ուկրաինայի պատերազմում»։
Մասնավորապես, սենատորը նշել է. «Կարևոր է պարզություն մտցնել այս հարցում, քանի որ նախագահ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան է սկսել այս պատերազմը, և մեր դաշնակիցներն իրավունք ունեն դա իմանալ»։
«Այո՛, Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա», – ասաց Ռուբիոն։ «Այսինքն՝ նրանք են այս պատերազմի ագրեսորները, չէ՞»։ – Սենատոր Քիթինգը պարզաբանեց հարցը։
«Այո՛, նրանք ներխուժել են այնտեղ», – պատասխանեց Ռուբիոն։
Սենատորը նաև ցանկանում էր պարզաբանել, թե արդյոք Մարկո Ռուբիոն Վլադիմիր Պուտինին համարում է ռազմական հանցագործ, և արդյոք ԱՄՆ-ն բանակցություններ է վարում ռազմական հանցագործի հետ, սակայն Ռուբիոն ձեռնպահ մնաց հարցին ուղղակիորեն պատասխանելուց՝ նշելով, որ իրենց գլխավոր խնդիրն այժմ պատերազմի դադարեցումն է։
Սա հանգեցրեց բանավոր վեճի սենատորի և պետքարտուղարի միջև։ Մարկո Ռուբիոյի խոսքով՝ այս պատերազմում տեղի են ունեցել ռազմական հանցագործություններ, և դրանք կհետաքննվեն, իսկ մեղավորները կպատասխանատվության կենթարկվեն, սակայն, քանի որ պատերազմը շարունակվում է, ռազմական հանցագործությունները շարունակվում են, և մարդիկ մահանում են ամեն օր։ Սենատորը Ռուբիոյին հիշեցրեց, որ տարիներ առաջ, երբ պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնը լսումների էր, և Ռուբիոն ինքը՝ որպես կոնգրեսական, հարցեր էր տալիս նրան, Ռուբիոն Պուտինին համարում էր ռազմական հանցագործ։