Մարկո Ռուբիո - Խաղաղության համաձայնագիրը հիմնված է ռուսական կողմի առաջարկների վրա, բայց այն նաև հիմնված է Ուկրաինայի նախկին և ներկայիս առաջարկների վրա
Մարկո Ռուբիո - Խաղաղության համաձայնագիրը հիմնված է ռուսական կողմի առաջարկների վրա, բայց այն նաև հիմնված է Ուկրաինայի նախկին և ներկայիս առաջարկների վրա

ԱՄՆ պետքարտուղարը նշում է, որ խաղաղության առաջարկի հեղինակը Ամերիկան ​​է։ Մարկո Ռուբիոն այս մասին գրել է X սոցիալական ցանցում։

«Այն առաջարկվում է որպես ամուր շրջանակ ընթացող բանակցությունների համար։ Այն հիմնված է ռուսական կողմի առաջարկների, բայց նաև Ուկրաինայի նախկին և ներկայիս առաջարկների վրա», – գրել է Ռուբիոն։

Ավելի վաղ «SkyNews»-ը, հղում անելով երկու ամերիկացի սենատորների, գրել էր, որ Միացյալ Նահանգների կողմից ներկայացված 28 կետանոց ծրագիրը վարչակազմինը չէ և այն անվանել էր ռուսների ցանկությունների ցանկ։

«Այս վարչակազմը պատասխանատու չէր ծրագրի ներկայիս տեսքով հրապարակման համար, նրանք ցանկանում են այն օգտագործել որպես մեկնարկային կետ», – ասել էր «հանրապետական» սենատոր Մայք Ռաունդսը։