Մարկո Ռուբիո. Միջազգային հանրության որոշ անդամներ մեզ դատապարտում են պատերազմը դադարեցնելու փորձերի համար, բայց մենք դա անելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ մեր դերն ու ներգրավվածությունը դրական են
Մարկո Ռուբիո. Միջազգային հանրության որոշ անդամներ մեզ դատապարտում են պատերազմը դադարեցնելու փորձերի համար, բայց մենք դա անելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ մեր դերն ու ներգրավվածությունը դրական են

Մենք չենք փորձում որևէ մեկին ստիպել համաձայնվել այնպիսի համաձայնագրի, որը նրանք չեն ցանկանում, – Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Ռուբիոյի խոսքով՝ այս պատերազմը աներևակայելիորեն ավերիչ է և պետք է հնարավորինս շուտ ավարտվի։

«Միացյալ Նահանգները կարողացել է երկու կողմերին էլ նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ։ Անցյալ շաբաթ տեխնիկական մակարդակով երկու կողմերի բարձրաստիճան զինվորական պաշտոնյաները փաստացի նստեցին նույն սեղանի շուրջ Մերձավոր Արևելքում։ Մենք այս շաբաթվա վերջում կվերսկսենք բանակցությունները Ժնևում։ Կարծում եմ՝ սա շատ դրական զարգացում է, բայց նաև կասեմ, որ մենք փորձում ենք միայն մեկ բան անել, եթե հնարավոր է, դեր խաղալ համաձայնության հասնելու գործում։ Մենք չենք փորձում որևէ մեկին համաձայնություն պարտադրել, մենք չենք փորձում որևէ մեկին ստիպել համաձայնության գալ այնպիսի համաձայնագրի, որը նրանք չեն ցանկանում։ Մենք պարզապես ուզում ենք օգնություն ցուցաբերել, քանի որ կարծում ենք, որ այս պատերազմը աներևակայելիորեն կործանարար է։ Մենք կարծում ենք, որ այս պատերազմը երբեք չպետք է սկսվեր և որ այն պետք է ավարտվի որքան հնարավոր է արագ։ Սա այն քիչ պատերազմներից մեկն է, որը ես երբևէ տեսել եմ, որտեղ միջազգային հանրության որոշ անդամներ դատապարտում են պատերազմը դադարեցնելու ջանքերը, բայց մենք դա անելու ենք մինչև մեր դերն ու ներգրավվածությունը դրական լինեն», – նշեց Ռուբիոն։