Մարկո Ռուբիո. Մի քանի եվրոպացի առաջնորդ ասել է, որ Իրանի պատերազմը Եվրոպայի պատերազմը չէ. Ուկրաինան էլ Ամերիկայի պատերազմը չէ, սակայն մենք, այնուամենայնիվ, ցանկացած այլ երկրից ավելի շատ բան ենք ներդրել այդ պայքարում
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ամերիկայից օգնություն են խնդրում Ուկրաինայում ընթացող պատերազմի համար, սակայն երբ ԱՄՆ-ին օգնություն էր անհրաժեշտ, Դոնալդ Թրամփը դրական պատասխան չի ստացել։ Նրա խոսքով՝ սա մի բան է, որը նախագահը հաշվի կառնի ապագայում։
Ինչպես նշել է Ռուբիոն, Ռուսաստանն այժմ կենտրոնացած է սեփական պատերազմի վրա և ոչ թե Իրանին աջակցություն ցուցաբերելու։
«Ամերիկայից օգնություն են խնդրում մի պատերազմում, որն ընթանում է այլ մայրցամաքում՝ Ուկրաինայում, և մենք ավելին ենք արել, քան ցանկացած այլ երկիր։ Սակայն երբ ԱՄՆ-ին օգնություն էր անհրաժեշտ, Դոնալդ Թրամփը դրական պատասխան չի ստացել։ Մի քանի եվրոպացի առաջնորդներ ասացին, որ Իրանի պատերազմը Եվրոպայի պատերազմը չէ։ Ուկրաինան նույնպես Ամերիկայի պատերազմը չէ, բայց, այնուամենայնիվ, մենք ավելին ենք տվել այդ պայքարում, քան ցանկացած այլ երկիր։ Սա մի բան է, որը նախագահը հաշվի կառնի ապագայում», – հայտարարել է Ռուբիոն։