Մարկո Ռուբիո. Մենք սգում ենք Իլիա II-ի մահը, մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում վրաց ժողովրդին, նրա հոգևոր առաջնորդությունն ու անջնջելի ժառանգությունը կհիշվեն ապագա սերունդների կողմից
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ցավակցական հեռագիր է հղել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ի մահվան կապակցությամբ։
«Մենք սգում ենք Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ի մահը և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում վրաց ժողովրդին, ինչպես նաև Վրաց ուղղափառ եկեղեցու հավատացյալներին։ Նրա հոգևոր առաջնորդությունը և անջնջելի ժառանգությունը կհիշվեն ապագա սերունդների կողմից։ Թող նա հանգչի խաղաղությամբ», – ասվում է հայտարարության մեջ։