Մարկո Ռուբիո. Իրանում ԱՄՆ-ի գործողությունը կտևի շաբաթներ, այլ ոչ թե ամիսներ. մենք կարող ենք հասնել նպատակներին առանց ցամաքային զորքերի

22:30, 27.03.2026

ԱՄՆ գործողությունները Իրանում կտևեն շաբաթներ, այլ ոչ թե ամիսներ։ Այս մասին «Մեծ յոթնյակի» (G7) արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն դիտարկում է զորքերի տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իրանի չեզոքացման փորձերի շրջանակներում, Ռուբիոն պատասխանել է, որ չի խոսի ռազմական տակտիկայի մասին։

Ինչպես նշել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ԱՄՆ-ն կարող է հասնել իր նպատակներին Իրանում «առանց ցամաքային զորքերի»։

Մարկո Ռուբիոյի հայտարարությամբ՝ Իրանի պատասխանը ԱՄՆ խաղաղության ծրագրին «կարող է հրապարակվել ցանկացած պահի»։

Ռուբիոյի խոսքով՝ Իրանը կարող է որոշել Հորմուզի նեղուցում հարկային համակարգ սահմանել։ ԱՄՆ պետքարտուղարը սա որակում է որպես «անընդունելի» և ասում, որ ամբողջ աշխարհը պետք է «վրդովված» լինի, սակայն հավելում է, որ այն երկրները, որոնց վրա ամենաշատը կազդի հիմնական ծովային երթուղու հնարավոր հարկային համակարգը, «պետք է ինչ-որ բան ձեռնարկեն»։

Նմանատիպ