Մարկո Ռուբիո. ԱՄՆ վարչակազմը կդադարեցնի Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը նպաստելը, եթե կարծի, որ այս գործընթացը արդյունք չի տա

18:37, 08.10.2026

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասում է, որ Ուկրաինայում հակամարտության սրացումը կարող է հանգեցնել շատ ավելի վտանգավոր տարածաշրջանային հակամարտության: Ռուբիոն այս մասին խոսել է Լիսաբոնում կայացած մամուլի ասուլիսում։

«Սա շատ վտանգավոր պատերազմ է: Չափազանց վտանգավոր պատերազմ, քանի որ, անկեղծ ասած, թվում է, թե իրավիճակը փակուղու մեջ է: Եվ այս իրավիճակները շատ վտանգավոր են, քանի որ փակուղուց դուրս գալու միայն երկու ճանապարհ կա», – ասել է Ռուբիոն։

Նրա խոսքով՝ առաջին ճանապարհը բանակցությունների միջոցով համաձայնության հասնելն է, որը պահանջում է, որ երկու կողմերն էլ որոշակի զիջումների գնան խաղաղության հասնելու համար: Երկրորդ ճանապարհը սրացումն է, երբ կողմերից մեկը կամ երկուսն էլ ակտիվացնում են ռազմական գործողությունները՝ հակառակորդին հաղթելու և փակուղուց դուրս գալու համար: Ռուբիոյի խոսքով՝ նման սրացումը կարող է վերածվել «շատ ավելի մեծ և շատ ավելի վտանգավոր տարածաշրջանային հակամարտության»:

Բացի այդ, Ռուբիոն ասել է, որ ԱՄՆ վարչակազմը կդադարեցնի Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը նպաստելը, եթե կարծի, որ այս գործընթացը արդյունք չի տա։

«Վերջնական արդյունքում, մենք չենք հավատում, որ այս հակամարտությանը ռազմական լուծում կա։ Մենք կարծում ենք, որ այս պատերազմը պետք է ավարտվի բանակցությունների միջոցով։ Որքան շուտ, այնքան լավ։ Միացյալ Նահանգները պատրաստ է նպաստել դրան։ Մենք փորձել ենք և կշարունակենք փորձել», – ասաց Ռուբիոն։

Պետքարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնը չի պատրաստվում ռեսուրսներ ներդնել «անիմաստ գործընթացների» մեջ, եթե դրանցում առաջընթաց չի կարող գրանցվել։

«Մենք ցանկանում ենք, որ այս պատերազմն ավարտվի բանակցությունների միջոցով, և ձեռք բերված համաձայնությունը կլինի մշտական, ամուր և արդար։ Մենք պատրաստ ենք շարունակել աշխատել այս նպատակին հասնելու համար», – ասաց ԱՄՆ պետքարտուղարը։

Նմանատիպ