Մարկո Ռուբիո. ԱՄՆ-ն պատրաստ է համբերություն դրսևորել Կուբայում փոփոխությունների տեմպերի նկատմամբ

22:50, 22.07.2026

ԱՄՆ-ն պատրաստ է համբերություն ցուցաբերել Կուբայում փոփոխությունների տեմպի հարցում,— այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Լրագրողների հարցին, թե արդյոք Դոնալդ Թրամփի վարչակազմի նպատակը Կուբայում ռեժիմի փոփոխությունն է, Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է լինել «շատ իրատեսական» և «համբերատար» այն գործընթացի նկատմամբ, որն ապահովում է, որ կուբացի ժողովուրդը «ապագայում կարողանա ապրել բարօրության, խաղաղության ու անվտանգության մեջ և ստեղծել ավելի լավ ապագա»։

Նրա խոսքով՝ «երկրի սոցիալիստական-տնտեսական մոդելը չի աշխատում, և Կուբայի կառավարությունն ամենաշատը իշխանության պահպանմամբ է հետաքրքրված, այլ ոչ թե բարեփոխումներ իրականացնելով»։ Այնուամենայնիվ, ինչպես նշում է Մարկո Ռուբիոն, ԱՄՆ-ն «կշարունակի նրանց հետ խոսել այն փոփոխությունների մասին, որոնք նրանք կարող են իրականացնել», քանի որ, նրա իսկ խոսքով, այս հարցն ազդեցություն ունի ԱՄՆ ազգային անվտանգության վրա։

«Սա ձախողված պետություն է, սակայն եթե երբեք չեմ սահմանել որևէ կոնկրետ ժամկետ այն մասին, թե ինչպիսին պետք է լինի փոփոխությունը կամ երբ պետք է իրականացվի»,— նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

«Associated Press»-ի տեղեկություններով՝ երեքշաբթի օրը Կուբա է թռչել ինքնաթիռ, որը տեղափոխում էր սննդամթերք և հիգիենայի պարագաներ։ Մեդիայի փոխանցմամբ՝ սա ԱՄՆ ջանքերի մի մասն է, որի նպատակն է Կուբայի բնակչությանն ուղղակի օգնություն ցուցաբերելը։

Նմանատիպ