Մարկո Միխելսոն. Ամբողջ ուշադրությունն այժմ ուղղված է Բրյուսելին, Եվրամիությունը պետք է գործի Վրաստանի ազատությունը փրկելու համար
Մարկո Միխելսոն. Ամբողջ ուշադրությունն այժմ ուղղված է Բրյուսելին, Եվրամիությունը պետք է գործի Վրաստանի ազատությունը փրկելու համար

Ամբողջ ուշադրությունն այժմ ուղղված է դեպի Բրյուսել, Եվրամիությունը պետք է գործի Վրաստանի ազատությունը փրկելու համար,- սոցցանցում գրում է Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնը։

«Այժմ ամբողջ ուշադրությունն ուղղված է Բրյուսելին։ Եվրամիությունը պետք է գործի Վրաստանի ազատությունը փրկելու համար. Դա նույնքան կարևոր է, որքան Ուկրաինային հաղթանակ տանելը: Ռուսական իմպերիալիզմը պետք է հաղթել ամենուր»,- գրում է Մարկո Միհկելսոնը։

Եվրամիության արտգործնախարարներն այսօր Բրյուսելում քննարկում են Վրաստանի հարցը։