Մարկ Ռյուտտե - Եթե խաղաղության բանակցությունները հետաձգվեն կամ արդյունք չտան, Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու լավագույն միջոցը կլինեն պատժամիջոցները և Ուկրաինային շարունակվող օգնությունը
Մարկ Ռյուտտե - Եթե խաղաղության բանակցությունները հետաձգվեն կամ արդյունք չտան, Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու լավագույն միջոցը կլինեն պատժամիջոցները և Ուկրաինային շարունակվող օգնությունը

Եթե խաղաղության բանակցությունները հետաձգվեն կամ արդյունք չտան, Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու լավագույն միջոցը կլինեն պատժամիջոցները և Ուկրաինային շարունակվող օգնությունը, Բրյուսելում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպման մեկնարկից առաջ։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ցավոտ են և արդյունավետ։

«Ռուսները պետք է հասկանան, որ Ուկրաինային օգնության արագ հոսքը կշարունակվի։ Ահա թե ինչ է կատարվում այսօր՝ շնորհիվ Միացյալ Նահանգների, շնորհիվ եվրոպացիների։ Միացյալ Նահանգները կարևորագույն սարքավորումներ է ուղարկում Ուկրաինա, որի համար վճարել են Կանադան և նրա եվրոպացի դաշնակիցները, բայց Եվրոպան և Կանադան նույնպես շատ բան են անում երկկողմ մակարդակում։ Կարևոր է ապահովել, որ Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները լինեն ցավոտ և արդյունավետ։ Ահա թե ինչ է կատարվում այսօր։ Միացյալ Նահանգները և Եվրոպան համատեղ աշխատում են՝ պատժամիջոցների միջոցով Ռուսաստանի տնտեսության վրա առավելագույն ազդեցություն ունենալու համար։ Սա Պուտինի հաշվարկները փոխելու լավագույն միջոցն է։ Միևնույն ժամանակ, մենք հույս ունենք, որ պատերազմը շուտով կավարտվի», – ասել է Մարկ Ռյուտեն։