Մարկ Ռյուտեն հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգտոն
Մարկ Ռյուտեն հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգտոն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգտոն և կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ով սպառնացել է դուրս գալ Հյուսիսատլանտյան դաշինքից, հաղորդում է Reuters-ը։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ՆԱՏՕ-ի և Սպիտակ տան մամուլի ծառայությունները կհայտարարեն այցի մասին, չնայած մանրամասները դեռևս հայտնի չեն։ Նշվում է միայն, որ այցը պլանավորված էր շատ ավելի վաղ։

Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «լուրջ քննարկում է» ԱՄՆ-ի Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալու հարցը։