Մարկ Ռյուտե. Եթե Ռուսաստանը հարձակվի դաշինքի որևէ անդամի վրա, պատասխանը կլինի ավերիչ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ եթե Ռուսաստանը հարվածի դաշինքի որևէ անդամ պետության, պատասխանն ավերիչ կլինի։
Այս մասին նա ասել է ռումինական մամուլի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ քիչ հավանական է, որ Ռուսաստանը հարձակվի ՆԱՏՕ-ի որևէ երկրի վրա, քանի որ գիտի, որ դաշինքի երկրներին հաղթել չի կարող։
«Եվ եթե նրանք դա անեն, պետք է իմանան, որ մեր պատասխանն ավերիչ է լինելու։ Եթե Ռուսաստանը հարվածի Ռումինիային, նա գիտի, որ Ռումինիային կաջակցեն ՆԱՏՕ-ի բոլոր 31 անդամները։ Բոլորը կպաշտպանեն Ռումինիային՝ ՆԱՏՕ-ի կոլեկտիվ ուժերով», – ասել է Մարկ Ռյուտեն։
Միևնույն ժամանակ, գլխավոր քարտուղարը նշել է, որ անհրաժեշտ է ավելացնել պաշտպանական ծախսերը՝ ուժը պահպանելու նպատակով։