Մարկ Ռյուտե. Ես զգացի Դոնալդ Թրամփի հիասթափությունը, նա կարծում էր, որ դաշնակիցները կկանգնեն իր կողքին, սակայն, հանուն արդարության պետք է ասել, որ դաշնակիցները նախապես չգիտեին Իրանին հասցվող հարվածների մասին
Մարկ Ռյուտե. Ես զգացի Դոնալդ Թրամփի հիասթափությունը, նա կարծում էր, որ դաշնակիցները կկանգնեն իր կողքին, սակայն, հանուն արդարության պետք է ասել, որ դաշնակիցները նախապես չգիտեին Իրանին հասցվող հարվածների մասին

«Դաշնակիցներն ընդունում են, և ես նույնպես ընդունում եմ, որ մենք տրանսատլանտյան հարաբերություններում խորը փոփոխությունների շրջանում ենք», – այս մասին ԱՄՆ-ում, Ռոնալդ Ռեյգանի ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:

Ինչպես նշել է Ռյուտեն, Եվրոպան արդեն իսկ արդարացի բաժին է ներդնում դաշինքի պաշտպանության ապահովման գործում:

«Եվրոպան ավելի մեծ ու արդարացի բաժին է ստանձնում ավանդական պաշտպանության ապահովման խնդրում, այստեղից հետքայլ այլևս չի լինի և չպետք է լինի: Սա անցում է ոչ առողջ փոխկախվածությունից դեպի տրանսատլանտյան դաշինք, որը հիմնված է իսկական գործընկերության վրա», – նշել է Ռյուտեն:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներում Դոնալդ Թրամփի հետ իր զրույցը եղել է անկեղծ և բաց: Դաշինքի գլխավոր քարտուղարի հայտարարությամբ՝ Դոնալդ Թրամփը դաշնակիցներից թաքցրել է Իրանին «առաջին հարվածներ հասցնելու ծրագրերը՝ անակնկալի էֆեկտը պահպանելու համար»:

«Ես զգացի Դոնալդ Թրամփի հիասթափությունը, քանի որ նա կարծում էր, թե շատ դաշնակիցներ կկանգնեն իր կողքին: Միացյալ Նահանգներին պետք էր Իրանը: Որոշ դաշնակիցներ, մեղմ ասած, փոքր-ինչ դանդաղ էին: Հանուն արդարության պետք է ասել, որ նրանք նաև փոքր-ինչ զարմացած էին, որ նախնական հարվածների ժամանակ անակնկալի էլեմենտը պահպանվել է: Նախագահ Թրամփը որոշել էր դաշնակիցներին նախապես չտեղեկացնել, և ես դա հասկանում եմ: Այնուամենայնիվ, այսօր, երբ նայում եմ Եվրոպային, տեսնում եմ, որ դաշնակիցները հսկայական աջակցություն են ցուցաբերում ԱՄՆ-ին», – հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ռյուտեի խոսքով՝ վերջին շրջանում Հյուսիսատլանտյան դաշինքն ուժեղանում է:

«ՆԱՏՕ-ն ուժեղանում է: Ես տեսնում եմ իսկական գործընկերություն տրանսատլանտյան հորիզոնում: Ապագան չի պատկանում վախկոտներին: Ռեյգանը մի հայտնի արտահայտություն է ասել. «Երբ մենք առերեսվենք այս նոր անցյալին, ես համոզված եմ, որ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցները միասին կկատարեն մեր ընդհանուր պարտավորությունը՝ մեր ազատությունն ապահովելու համար»», – հայտարարել է Ռյուտեն: