Մարկ Ռյուտե. Վերջերս ես շնորհավորեցի Դոնալդ Թրամփին Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելու կապակցությամբ, նրա ղեկավարությունը կշարունակի մնալ առանցքային մեր դաշինքն ամուր պահելու համար

12:44, 06.11.2024

«Վերջերս ես շնորհավորեցի Դոնալդ Թրամփին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Նրա ղեկավարությունը կշարունակի առանցքային լինել մեր դաշինքի հզորությունը պահպանելու համար»,- գրառել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն սոցցանցերում։

«Ես անհամբեր սպասում եմ նրա հետ աշխատելուն՝ ՆԱՏՕ-ի միջոցով խաղաղությունն ամրապնդելու համար»,- գրել է Մարկ Ռյուտեն։

Նախնական տվյալներով՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթել է Հանրապետական ​​կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը։

Նմանատիպ