Մարկ Ռյուտե. Ռուսաստանին հանգստությամբ պատասխանեցինք՝ լսեք մեզ, ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, դադարեցրեք միջուկային սպառնալիքը

22:26, 30.09.2026
Pre-summit press conference by NATO Secretary General Mark Rutte

Pre-summit press conference by NATO Secretary General Mark Rutte

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին պատասխանել է որոշակի հանգստությամբ. ըստ էության, մենք ասացինք՝ լսեք մեզ, մենք պաշտպանական ալյանս ենք, դադարեցրեք միջուկային սպառնալիքը, – այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Ռյուտեի խոսքով՝ Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի տարածքին անմիջական սպառնալիք չի սպառնում։

«Կարծում եմ՝ այս իրավիճակը կարգավորելու լավագույն ճանապարհը ՆԱՏՕ-ի կողմից հանգստություն պահպանելն է։ Մենք կարող ենք որոշակի հանգստություն ցուցաբերել, սակայն միևնույն ժամանակ պետք է համոզվենք, որ շարունակում ենք այն գործը, ինչ անում էինք մինչ այժմ»,- նշել է Ռյուտեն։

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի հետ կապված սպառնալիքի գնահատականը մնացել է անփոփոխ՝ երեք շաբաթ, երեք ամիս և մեկ տարի առաջվա համեմատությամբ։

Ռյուտեն հավելել է, որ եթե Ռուսաստանը որոշեր գործողություններ ձեռնարկել Ֆինլանդիայի, Բալթյան երկրներից որևէ մեկի, Լեհաստանի կամ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրի դեմ, դրան պետք է նախորդեր ռազմական ուժերի մոբիլիզացիան։

Մարկ Ռյուտեն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է մասնակցել Եվրոպայի պաշտպանությանը ինչպես սովորական, այնպես էլ միջուկային միջոցների կիրառմամբ։

Ռյուտեի խոսքով՝ ՆԱՏՕ-ն կշարունակի անել այն, ինչ անում էր մինչ այժմ, մասնավորապես՝ աջակցել Ուկրաինային և ներդրումներ կատարել նրա պաշտպանության մեջ։

ՆԱՏՕ-ի ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շահագրգռված չէ բանակցություններ վարել Ուկրաինայում պատերազմն ավարտելու համար։

«Տանգո պարելու համար երկու գործընկեր է հարկավոր։ Առայժմ չի երևում, որ Վլադիմիր Պուտինը ցանկանում է պարել այդ «տանգոն», երբ խոսքը վերաբերում է խաղաղության համաձայնագրին»,- նշել է Մարկ Ռյուտեն։

ՆԱՏՕ-ին ուղարկված փաստաթղթում Ռուսաստանը հայտարարել է, որ պատրաստ կլինի միջուկային զենք կիրառել, եթե արևմտյան ալյանսը փորձի կտրել Կալինինգրադը, որը գտնվում է Բալթիկ ծովի ափին՝ Լեհաստանի և Լիտվայի միջև։

Նմանատիպ