Մարկ Ռյուտե. ՆԱՏՕ-ն վաղուց է հայտարարում, որ Իրանը չի կարող ունենալ ո՛չ միջուկային, ո՛չ հրթիռային կարողություն. հենց այդ հնարավորությունների ոչնչացումն է այն, ինչ հիմա անում է ԱՄՆ-ն
Մարկ Ռյուտե. ՆԱՏՕ-ն վաղուց է հայտարարում, որ Իրանը չի կարող ունենալ ո՛չ միջուկային, ո՛չ հրթիռային կարողություն. հենց այդ հնարավորությունների ոչնչացումն է այն, ինչ հիմա անում է ԱՄՆ-ն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հայտարարության համաձայն՝ Դաշինքը վաղուց է գիտակցում Իրանի հրթիռային ծրագրով ստեղծված սպառնալիքը։

Ինչպես նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Իրանն արդեն ունի կարողություններ, որոնք «ավելի ու ավելի վտանգավոր են դառնում դաշնակիցների համար», և հենց այդ կարողությունների ոչնչացմանն են ուղղված ԱՄՆ-ի գործողությունները։

«ՆԱՏՕ-ն վաղուց է հայտարարում, որ Իրանը չի կարող ունենալ ոչ միջուկային, ոչ էլ հրթիռային կարողություններ։ Հենց այդ կարողությունների ոչնչացումն է այն, ինչ հիմա անում է Ամերիկայի Միացյալ Նահանգները», – հայտարարել է Մարկ Ռյուտեն։

Բացի այդ, ինչպես նշել է Մարկ Ռյուտեն, ՆԱՏՕ-ն ամուր կանգնած է բոլոր դաշնակիցների կողքին։

«Լավ նորությունն այն է, որ ՆԱՏՕ-ն ամուր կանգնած է բոլոր դաշնակիցների կողքին։ Մենք հաջողությամբ չեզոքացրել ենք Թուրքիայի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռները երեք առանձին դեպքերում», – նշել է Մարկ Ռյուտեն Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ։