Մարկ Ռյուտե - Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում մեր դաշնակից Թուրքիային և զոհվածների հարազատներին
Մարկ Ռյուտե - Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում մեր դաշնակից Թուրքիային և զոհվածների հարազատներին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն իր ցավակցությունն է հայտնում Թուրքիային և զոհվածների ընտանիքներին թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման կապակցությամբ։

«Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում մեր դաշնակից Թուրքիային և թուրքական ռազմական ինքնաթիռի ողբերգական կործանման հետևանքով զոհվածների հարազատներին։ Մենք հարգում ենք նրանց ծառայությունը և խորապես երախտապարտ ենք այն ամենի համար, ինչ Թուրքիայի զինված ուժերը՝ և մեր բոլոր տղամարդիկ ու կանայք՝ Դաշինքի համազգեստով, անում են ամեն օր մեր անվտանգությունն ապահովելու համար», – գրել է Ռյուտեն։