Մարկ Ռյուտե. Իմ ուղերձը Վլադիմիր Պուտինին հետևյալն է. դուք չեք կարող հաղթել ՆԱՏՕ-ին, մի՛ խաղացեք մեզ հետ

10:55, 08.07.2026

ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանել յուրաքանչյուր դաշնակցի, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Անկարայում ՆԱՏՕ-ի ղեկավարների լիագումար նիստից առաջ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։

Դաշինքի գլխավոր քարտուղարը պատասխանել է լրագրողի հարցին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված իր ուղերձի մասին։

«Իմ ուղերձը Ռուսաստանին և Վլադիմիր Պուտինին հետևյալն է. սա դաշինք է, որը միավորում է մեկ միլիարդ մարդու Եվրոպայում, Կանադայում և Միացյալ Նահանգներում։ Մենք կպաշտպանենք մեր տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը։ ՆԱՏՕ-ն չի կարող պարտվել։ Մենք պաշտպանական դաշինք ենք։ Մենք երբեք ոչ մեկի վրա չենք հարձակվի. մենք միայն կպաշտպանենք մեր կենսակերպը, մեր ժողովրդավարությունները և մեր տարածքը։ Այնպես որ, մեզ հետ խաղեր մի՛ խաղացեք», – ասել է Ռյուտեն։

Նմանատիպ