Մարկ Ռյուտե. Գրենլանդիայի բանակցությունները Դոնալդ Թրամփի հետ կկենտրոնանան Ռուսաստանի և Չինաստանի զսպման վրա
Գրենլանդիայի հետ կապված բանակցությունները Դոնալդ Թրամփի հետ կենտրոնացած կլինեն Ռուսաստանի և Չինաստանի զսպման վրա։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Նրա խոսքով՝ Դավոսում ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է, թե ինչպես կարող է տրանսատլանտյան դաշինքը լավագույն ձևով պաշտպանել Արկտիկան Ռուսաստանից և Չինաստանից։
«Գրենլանդիայի հարցով կարևոր է ապահովել, որ Չինաստանը և Ռուսաստանը մուտք չստանան Գրենլանդիայի տնտեսության կամ ռազմական ներուժի նկատմամբ», – նշել է Ռյուտեն։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում իր ելույթում հայտարարել էր, որ Գրենլանդիայի հարցում գերազանց ուժ չի կիրառի։