Մարկ Ռյուտե. Բանակցությունները հեշտ չեն, այդ թվում Սումիում սարսափելի արյունահեղության պատճառով, սակայն մենք աջակցում ենք Թրամփի խաղաղությանն ուղղված ձգտմանը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Օդեսա։ Ինչպես Մարկ Ռյուտեն հայտարարել է Օդեսա այցի ընթացքում, նա աջակցում է Թրամփի խաղաղությանն ուղղված ձգտմանը։
Ուկրաինայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Զելենսկու հետ քննարկել է այն կարևոր բանակցությունները, որոնք ԱՄՆ նախագահն անցկացնում է Ուկրաինայի և Ռուսաստանի հետ՝ պատերազմի ավարտին ուղղված։
«Այս բանակցությունները հեշտ չեն, այդ թվում՝ Սումիում սարսափելի արյունահեղության պատճառով, սակայն մենք աջակցում ենք Թրամփի խաղաղությանը ձգտելուն», – հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Օդեսայում իր անսպասելի այցի ժամանակ։
Նրա խոսքով՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ջանքերով Հյուսիսատլանտյան դաշինքի այլ անդամներն էլ պատրաստ են, ցանկանում են և կարող են ստանձնել ավելի մեծ պատասխանատվություն խաղաղության ապահովման համար, երբ դրա ժամանակը գա։