Մարկ Ռուտտեն ասել է, որ ՆԱՏՕ-ի անդամները քննարկում են Հորմուզի նեղուցը վերաբացելու «լավագույն ճանապարհը»
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ դաշինքի անդամները քննարկում են Հորմուզի նեղուցի վերաբացման «լավագույն ճանապարհը»։
«Իհարկե, մենք բոլորս համաձայն ենք, որ առևտուրը պետք է վերաբացվի։ Ես գիտեմ, որ դաշնակիցները համատեղ աշխատում են և քննարկում են, թե ինչպես դա անել։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները համատեղ աշխատում են այս ուղղությամբ՝ առաջ շարժվելու ճանապարհ գտնելու համար», – ասել է Ռյուտեն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամները պետք է միանան ԱՄՆ-ին՝ նեղուցով անվտանգ անցում ապահովելու համար։
ԱՄՆ նախագահը կոչ է արել այլ երկրներին ռազմանավեր ուղարկել՝ տանկերներին ուղեկցելու Հորմուզի նեղուցով, որը կենսական նշանակություն ունի նավթի և հեղուկ բնական գազի աշխարհի մատակարարման համար։