Մարկ Ռուտտե. Ռուս օդաչուները չեն կարողանում թռչել կործանիչներով, իսկ նրանց հրամանատարները չգիտեն, թե ինչպես վայրէջք կատարել ինքնաթիռում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ծաղրել է ռուս օդաչուներին և նավաստիներին՝ հայտարարելով․
«Մի գերագնահատենք այն, ինչ Ռուսաստանը կարող է։ Մենք գիտենք, որ նրանց կործանիչների օդաչուները, ինչպես հայտնի է, չեն կարողանում կառավարել այդ ինքնաթիռները, իսկ նավապետները չգիտեն, թե ինչպես գցեն խարիսխը», – ասել է Ռյուտեն ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո։
Ռյուտեի այս հայտարարությանը արձագանքել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմը։
Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունները ռուս օդաչուների և նավաստիների ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին վկայում են, որ նա նրանց մասին ոչինչ չգիտի։