Մարկ Ռուտե - Երբ խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ի ապագայի հիմնարար հարցին, ես լավատես եմ, Թրամփի վերընտրությունը մեծ դեր է խաղացել
Մարկ Ռուտե - Երբ խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ի ապագայի հիմնարար հարցին, ես լավատես եմ, Թրամփի վերընտրությունը մեծ դեր է խաղացել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեն ասում է, որ լավատեսորեն է տրամադրված Հյուսիսատլանտյան դաշինքի ապագայի նկատմամբ։

Նա ասում է, որ այս տրամադրությունը կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Երբ խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ի ապագայի ավելի հիմնարար հարցին, ես շատ լավատես եմ։ Ես լավատես եմ նախագահ Թրամփի շնորհիվ։ Եկեք նայենք, թե ինչ տեղի ունեցավ անցյալ տարի։ Այժմ ամբողջ դաշինքը պաշտպանության վրա ծախսում է ՀՆԱ-ի 2%-ը, ներառյալ ավելի խոշոր տնտեսությունները, ինչպիսիք են Կանադան, Իսպանիան, Բելգիան և Իտալիան, որոնք անցյալ տարվա սկզբին դեռևս 2%-ից ցածր էին։ Կարծում եմ՝ նախագահ Թրամփի վերընտրությունը մեծ դեր է խաղացել այս գործընթացում», – ասաց Մարկ Ռուտեն։

Բացի այդ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով, ՆԱՏՕ-ն ներկայումս շատ ուժեղ է և իրականացնում է Հաագայի բոլոր որոշումները։

«Անկարայի գագաթնաժողովը մեծ ուշադրություն կդարձնի, իհարկե, Ուկրաինային՝ նրանց հնարավորինս ուժեղ պահելու համար, բայց այն նաև կկենտրոնանա այն կարևորագույն կարողությունների վրա, որոնք մենք պետք է զարգացնենք։ Սա նաև նշանակում է մեր պաշտպանական արդյունաբերական բազայի զարգացում, որը լավ է, բայց բավարար արտադրանք չի տալիս ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ էլ Եվրոպայում։ Սա ընդհանուր խնդիր է, և մենք պետք է միասին աշխատենք դրա վրա», – ասաց Ռուտեն։