Մարկ Ռուտե. Այսօր մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք օգնել Ուկրաինային առաջ շարժվել, սա նշանակում է ավելի շատ գումար, ավելի շատ օգնություն, մենք նաև պետք է ուժեղացնենք պաշտպանական արդյունաբերությունը
epa08506676 Dutch Prime Minister Mark Rutte and Minister Hugo de Jonge of Health, Welfare and Sport (CDA) and sign interpreter Irma Sluis during the press conference after a consultation of the Ministerial Crisis Management Committee (MCCb) about the coronavirus, in The Hague, The Netherlands, 24 June 2020. EPA-EFE/BART MAAT
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյւտեի խոսքով, դաշինքն ավելի շատ օգնություն կտրամադրի Ուկրաինային և, միևնույն ժամանակ, կաշխատի սեփական ռազմական պաշարների համալրման ուղղությամբ։
Այս մասին Ռուտեն հայտարարել է ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպման մեկնարկից առաջ։
«Այսօր հազարերորդ օրն է ռուսական հարձակման, Ուկրաինա չհրահրված ներխուժման օրվանից։ Այսօր մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք օգնել Ուկրաինային առաջ շարժվել։ Դա նշանակում է ավելի շատ օգնություն, ավելի շատ գումար, որը տրամադրում ենք նրանց համար, հատկապես հիմա, երբ ի հայտ են եկել հյուսիսկորեացիները: Մենք գիտենք, որ Չինաստանն օգնում է Ռուսաստանին: Մենք գիտենք, որ Իրանը աջակցում է Ռուսաստանին: Մենք պետք է ուժեղացնենք պաշտպանական արդյունաբերությունը, և, բարեբախտաբար, ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն սերտորեն համագործակցում են՝ ապահովելու, որ անդրատլանտյան պաշտպանական արդյունաբերությունը կամրապնդվի առաջիկա ամիսներին: Մենք ստիպված կլինենք դա անել, որպեսզի համալրենք մեր պաշարները և պատրաստ լինենք դիմակայել ցանկացած հակառակորդի»,- ասել է Ռուտեն։